Skycom գերարագ ինտերնետ ծառայություն

«Skycom» ինտերնետ ծառայությունը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին, ստանալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիվ 1072 լիցենզիան, սկսել է որակյալ ինտերնետ մատուցել Գյումրի քաղաքում:

Մեր ընկերության հիմնական նպատակն է մատուցել որակյալ ինտերնետ մատչելի սակագներով, որը շատ արագ դրական արձագանք է ստացել բնակչության կողմից:

  • 2018 թվականից սկսել ենք ներմուծել գերժամանակակից GEPON համակարգ, որի շնորհիվ ինտերնետը դարձել է ավելի արագ և անխափան:
  • Քայլելով ժամանակի հետ համահունչ՝ մեր ընկերությունը անընդհատ արդիականացնում է ցանցային լուծումները նոր տեխնոլոգիաներին համապատասխան՝ դարձնելով ինտերնետ կապն ավելի անվտանգ:
  • 2018 թվականից, առաջին անգամ Գյումրիում, կիրառվել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցում և ինտերնետ հասանելիություն քաղաքի սեփական սեկտորի բնակիչների համար:
  • 2019 թվականից  «Skycom» բաժանորդներին անվճար տրամադրվում է 3 անտենայով գերհզոր WiFi ռոութերներ, որն անխափան ինտերնետ է ապահովում մինչեւ 200 ք/մ տարածքի համար:

Բաժանորդների սպասարկման բաժինը և տեխնիկական աշխատակազմը անմիջապես արձագանքում է բոլոր կանչերին և շատ արագ վերականգնում առաջացած խնդիրները:

Միացեք մեր համերաշխ ընտանիքին

Սիրով՝ «Skycom»